Գրանցվել

Գրացնվեք, ստեղծեք ու խնայեք Ձեր ժամանակը

Գրանցվել Հիմա

Մուտք

Եթե արդեն գրանցված օգտատեր եք լրացրեք Ձեր էլ. հասցեն և գաղտանաբառը

Վերականգնել Գաղտնաբառը

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Ողջույն ուրախ ենք,որ ուզում ես իմանալ մեր ընկերության կերտված և կերտվող պատմության մասին:

 

Թռիչքի մեկնարկը…

 

Մեր պատմությունը սկսվում է 2016-ից, երբ մեր առաջին սրահում սկսեցինք տպագրել շապիկներ, աքսեսուարներ չունենալով սեփական տեքստիլ արտադրություն: Կորյունի 8 հասցեում գործող սրահից բացի մենք ստեղծեցինք www.printax.am հարթակը,որը հնարավորություն է տալիս ընտրել շապիկ, ավելացնել շապիկի վրա դիզայն և կատարել առցանց վճարում:
 

Պրինտաքս ընկերության տարբերանշանները տարբեր տարիներին

 

Թռիչքի ընթացքում…

 

2019 թվականի հունվարին մենք ստեղծեցինք մեր արտադրամասը՝ «XTextile»-ը զարկ տալով հայկական, որակապես ավելի լավ տեքստիլ արտադրության:

Նույն տարվա դեկտեմբերին ստեղծեցինք նաև «X Brand»-ը իր խանութ-սրահով:

Մեր հաճախորդների հետ խիստ մտերմիկ հարաբերություններ ունենալով ՝ «Xtextile»-ի դիզայներները մշտապես կարևորում են յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, հետևում նորարարություններին,որպեսզի նոր գաղափարները ճիշտ տեղում և ճիշտ պահին մատուցվի ընկերության կողմից:

 

Ապագա թռիչքի ու մեր թիմի մասին…

 

Պրինտաքսի հիմնական աշխատանքային գաղափարը մարդկանց գոհունակ ժպիտ պարգևելն ու անհատականությունը չսահմանափակելն է: Մենք աշխատում ենք վերջին սերնդի տպագրական և տեքստիլ սարքավորումներով, որոնք ևս մեկ անգամ ընգծում են մեր ընկերության լուրջ մոտեցումը իր վրա վերցրած պատասխանատվության հանդեպ:

Մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք,որպեսզի կարողանանք մեր հաճախորդներին մատուցել որակապես լավ և մատչելի արտադրանք։ Մեր նպատական է անընդհատ ընդլայնվել,որը հնարավորություն է տալիս մեր արտադրանքի սպառող դարձնել ՀՀ մարզերի բնակիչներին։ Իսկ մեր թիմի աշխատասիրությունը, անընդհատ ինքնակրթվելու, փորձարկելու կարողությունը օգնում է մեր ընկերներին՝ հաճախորդներին առաջարկել որակապես ավելի լավ հայկական արտադրություն: Անկասկած մենք միշտ պատրաստ ենք մեր թիմում տեսնել հանճարեղ մտքի գեներատորներին,որովհետև Պրինտաքսի պատմությունը կերտում են հենց նրանք: