2022-ի ամենաթրենդային դիզայնով շապիկների թոփ 5-ը
2022 թվականը խոստանում է լինել ամենաթրենդայինն ու այն բացառիկ տարիներից մեկը, որը միախառնելու է
հին ու նոր ամենամոդայիկը:
Ձեզ ենք ներկայացնում 2022-ի ամենաթրենդային
շապիկների թոփ 5-ը:
1.Վինտաժային Շապիկներ (Retro Vintage T-shirts)
Ռետրո էֆեկտներ ներառող շապիկները՝ Vintage-ները կշարունակեն մնալ թրենդում: Ոճն ինքնին հաճելի և գրավիչ է
ցանկացած աչքի համար, և այն առաջարկում է կիրառությունների լայն շրջանակ՝ տեքստային տարբերակներից մինչև
զվարճալի պատկերներներով դիզայններ:
Ռետրո ոճը մասնագետների կարծիքով շապիկների դիզայնում
կշարունակի գերակշռել դեռ 3-4 տարի:
2. Անիմեներով շապիկներ
Անիմեներով շապիկները դեռ 2021-ին ամրապնդեցին իրենց դիրքերը և դիզայնի թրենդային մրցուղում նույնիսկ
մեկ րոպե ոտքը չհանեցին գազից: Անիմեները 2022-ին կշարունակեն իրենց հաղթական ուղին և նորից կամրապնդեն
իրենց դիրքերը:
3. Cottagecore կամ պարզապես էսթետիկ շապիկներ
Cottagecore-ը գեղագիտություն է, որը կենտրոնացած է արևմտյան գյուղական կյանքի ռոմանտիկ գաղափարի շուրջ,
որըբնութագրվում է բնական գույներով, ինչպիսիք են կանաչը, շագանակագույնը և դեղինը, և այնպիսի տարրեր,
ինչպիսիք են` վայրի ծաղիկները, կենդանիները, կարկանդակները և գյուղական կենցաղ հիշեցնող տնակները:
Դիզայնի այս ոճը հաստատ կլինի մոտակա 365 օրվա ընթացքում:
4. Մինիմալիստական գրվածքներով շապիկներ
Մինիմալիստական տպագրությամբ տեքստերը (սովորաբար sans-serif) անպայման կլինեն հաջորդ տարի:
Այն ավելի ընդգրկուն և թրենդային կլինի հատկապես 30-40 տարեկան կանանց
շրջանում:
5. Խաղային շապիկներ (Games T-shirts)
Աշխարհ, որտեղ յուրաքանչյուր շաբաթ մոտավորապես 500 խաղ է ստեղծվում, միևնույն է՝ հնից լավը չկա:
Շապիկների դիզայնների անձրևում 2022-ին ամենաթրենդայինը կլինի՝ հայտնի GTA Vice City-ի
տարբերանշանը կամ որևէ snapshot ներառող շապիկները:
Շատերիս մանկության այս մի մասնիկը խոստանում է դառնալ՝ 2022-ի ամենաթրենդային շապիկի
տարբերակը: