«Պրինտաքս» ընկերությունը և Սարյան ընտանիքը պայմանագիր են ստորագրել
«Պրինտաքս» ընկերության խանութ-սրահում և սոցիալական ցանցերում օրեր անց կհայտնվեն Մարտիրոս Սարյանի աշխատանքները ներառող հավաքածուներ, որոնք ստեղծվել են Սարյան ընտանիքի հետ կնքած պայմանագրի շրջանակներում:
Մարտիրոս Սարյանի աշխատանքները ազգային հարստություն են և նրանք պետք է տարածվեն բոլոր հնարավոր ճանապարհներով: Մենք Սարյան ընտանիքի հետ համագործակցության պայմանագիր ենք ստորագրել, որի հիման վրա կստեղծվի Մարտիրոս Սարյանի աշխատանքները ներառող նոր հավաքածու: Հավաքածուն կներառի՝ Սարյանի տարբեր տարիներին արված գլուխգործոցները:
Ասում է «Պրինտաքս» ընկերության տնօրեն՝ Արազ Բալագյոզյանը: