Եթե արդեն գրանցված օգտատեր եք լրացրեք Ձեր էլ. հասցեն և գաղտանաբառը
«Պրինտաքս» ընկերության հեղինակային աշխատանքներից զատ, հաճախորդը հնարավորություն ունի նաև ձևակերպել պատվեր իր անհատական դիզայնով: Անհատական դիզայնի պատրաստման լավագույն գործիք է նաև ընկերության կայքում ներկայացված իմ դիզայնը բաժինը:
Այո: Պատվերի արժեքը ներառում է նաև հագուստը: Պրինտաքսում և XTextile-ում ներկայացված ողջ տեսականին արտադրվում է մեր սեփական արտադրամասում, իսկ արտադրանքը 100% օրգանական բամբակից է:
Լինելով իր տեսակի մեջ ամենարագ ընկերությունը, «Պրինտաքսում» գրանցված պատվերները պատրաստվում և հաճախորդին են փոխանցվում 1-2 օրվա ընթացքում:
«Պրինտաքսը» 2016 թվականից ի վեր հաճախորդներին ընձեռում է հնարավորություն՝ կատարել վճարում պատվերի գրանցման ժամանակ կամ այն վերցնելիս:
Ցավոք՝ ոչ: Պրինտաքս ընկերության բոլոր պատվերները կատարվում են անհատական ձևաչափով: Հաճախորդին պատվերի գրանցման ընթացքում ուղարկվում է համապատասխան արտադրատեսակի չափի աղյուսակ, հետագա խնդիրներից խուսափելու համար: Կորյունի 8 հասցեում գտնվում է նաև խանութ-սրահ, որտեղ հաճախորդը կարող է չափսի ընտրությունը կատարել տեղում:
Իհարկե: Գործում է անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում և Արցախում: Արտերկիր առաքումները կատարվում են փոստային տարբերակով առաքանու քաշի հաշվարկով, որի դեպքում հաճախորդը ավելացնում է վճարին նաև առաքման գումարը:
Պրինտաքսում և իր երկրորդ բրենդում՝ XTextile-ում ներկայացված ողջ տեսականին արտադրվում է մեր սեփական արտադրամասում, իսկ Արտադրանքը 100% օրգանական բամբակից է:
Պրինտաքսը իրականացնում է՝ տեքստիլային արտադրանքի՝ թվային, իսկ աքսեսուրաներների դեպքում UV տպագրություն: Տպագրությունները կատարվում են հակաալերգիկ նյութերով և ճիշտ խնամքի դեպքում չեն մաքրվում: Տեքստիլային արտադրանքի լվացման ժամանակ մեքենայի լվացման առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի 30°C / 86°F կարճ պտտման եղանակով: Արդուկը տպագրված հատվածին չպետք է դիպչի, իսկ արդուկի մաքսիմում ջերմաստիճանը պետք է լինի առավելագույնը՝ 110°C/230°F: